...

Հեշտ ու համեղ. Ձվային աղցանով սենդվիչներ

Հեշտ ու համեղ. Ձվային աղցանով սենդվիչներ

Պատրաստեք այս համեղ սենդվիչները:

Բաղադրիչները
4 բաժնի համար

  • 3-4 հատ ձու
  • 1 հատ խնձոր
  • 3-4 հատ մարինացված թթու վարունգ (կորնիշոն)
  • 1/2 գլուխ սպիտակ կամ մանուշակագույն սոխ
  • կանաչ սոխ կամ այլ կանաչի՝ ըստ ճաշակի
  • 2 ճ.գ. մայոնեզ
  • 2 ճ.գ. թթվասեր
  • 1/3 թ.գ. կարի
  • աղ, աղացած սև պղպեղ՝ ըստ ճաշակի
  • մի քանի կտոր հաց
  • մի քանի հատ հազարի տերև

Պատրաստման եղանակը

  1. Ձվերը եփեք, հովացրեք ու մաքրեք, ոչ մեծ կտորներով կտրատեք: Փոքր կտորներով կտրատեք նաև կորնիշոններն ու խնձորը: Սոխն ու կանաչին մանր կտրատեք:
  2. Մայոնեզը խառնեք թթվասերի, կարիի, աղացած սև պղպեղի ու աղի հետ: Ավելացրեք կտրտած բաղադրիչներին ու խառնեք:
  3. Հացի կտորները թավայի կամ տոստերի մեջ տաքացրեք, չորացրեք, հետո հովացրեք:
  4. Վերցրեք հացի մի կտորը, վրան տեղադրեք հազարի տերևը, տերևի վրա լցրեք աղցանից մի փոքր մաս: Ծածկեք ևս մեկ հազարի տերևով ու հացի կտորով:
  5. Կրկնեք նույնը հացի մյուս կտորների ու մնացած աղցանի հետ:

ՎԱՐԿԱՆԻՇ

   130 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ