...

Պրիվե՛տ, Նիկոլ

Պրիվե՛տ, Նիկոլ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով նրան, որ իր ավտոշարասյունը մահացու ելքով վրաերթի էր ենթարկել հղի կնոջը, և մինչ օրս պատասխան տվող չի եղել, ասել է. «Դա իմ ավտոշարասյունը չի, դա ՀՀ վարչապետի, կոպիտ ասած, ավտոբուսն է, ՀՀ վարչապետի անվտանգությունն ու տրանսպորտացիան ապահովող ինստիտուտն է։ Ես հետևը նստած էի։ Եթե ես մեքենաներից մեկի ղեկին լինեի, այլ բան, իսկ այս դեպքում ես դրա հետ ի՞նչ կապ ունեմ»:

«ՉԻ». Բա էդ ինչի՞ եք Քոչարյանին միշտ հիշեցնում «Առագաստ» սրճարանում Պողոս Պողոսյանի սպանությունը: 

Ահավասիկ, նույն Նիկոլ Փաշինյանն էր տարիներ առաջ գրել իր ֆեյսբուքյան էջում. «Բուզանդի փողոցի բազմաթիվ բնակիչներ մտածում էին, թե իրենք չեն դառնա քոչարյանական բեսպրեդելի զոհը, քանի որ չէին հանդիպում նրան ու չէին ասում «Բարև, Ռոբ»։

Ալեն Սիմոնյանն էր մի երկու օր առաջ գրել. «Ռոբերտ Քոչարյանն ինձ և Նիկոլ Փաշինյանին դատի է տվել, պատկերացնո՞ւմ եք: Ոչ թե անվտանգության աշխատակիցները տարել են և այնքան ծեծել, որ մահանամ...»: Ու այսպես շարունակ: 

Սրանից հետո Քոչարյանի մասին խոսելիս Պողոս Պողոսյանի սպանության դեպքը չհիշատակեք: Սուս մնացեք, ծպտուն մի հանեք: Թիկնապահներն են սպանել: Իսկ թիկնազորը ՀՀ նախագահի անվտանգությունն ապահովող ինստիտուտ է: Քոչարյանն ի՞նչ կապ ունի դրա հետ: Ինքն այդ ժամանակ սրճարանից դուրս է եղել: Այ, եթե Պողոս Պողոսյանին մի քացի էլ ինքը տված լիներ, այլ բան: 

Ու ոնց Պողոս Պողոսյանի սպանության համար ոչ ոք չպատժվեց, այնպես էլ հղի կնոջը վրաերթի ենթարկածներից ոչ ոք չպատժվեց: Համենայնդեպս, այս պահի դրությամբ: Էս հոգեզավակի «մոմենտն» ենք արձանագրում:

ՎԱՐԿԱՆԻՇ

   454 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ