...

Պրոբլեմ չունի

Պրոբլեմ չունի

Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը Երևանի Աբովյան փողոց 5/5 հասցեում՝ «Մոսկվա» կինոթատրոնի դիմաց, «Կեմպինսկի» բարձրահարկ հյուրանոցային համալիր կառուցելու շինթույլտվություն է տվել։ Շինարարության թույլտվություն ստացել է գործարար Գագիկ Ծառուկյանին պատկանող «Մուլտի գրուպ կոնցեռն» ՍՊԸ-ն և նրա գործընկերները («Ա.Ա.Դ. Հոթել ՓԲԸ»-ն և փաստաբան Դավիթ Մանթաշյանը)։

«ՉԻ».  Մալադեց Գագիկ Ծառուկյանին: Աշխարհն աշխարհով, Ուկրաինա, Մեղրի, Զանգեզուր, Արցախ, Խերսոն... ինքը մատը որտեղ դնում է, այնտեղ ինչ-որ շինություն է տնկում: 

Սիրտը Հատիսի գագաթին արձան էր ուզում, պրոբլեմ չկա, Աբովյանի փողոցում հյուրանոց է ուզում, էլի հարց չկա: Տեսնես ո՞նց է անում:

Երևի, իշխանությունների սիրտը շահելու ինչ-որ մեթոդ է հնարել: Կամ՝ ընդունել է 2018-ի հեղափոխության պատգամները, կամ՝ հենց ինքն է հեղափոխական դարձել, ՔՊ-ի գորշ կարդինալ դարձել՝ Տիգրան Ավինյանի պես, կամ՝ Տիգրան Ավինյանի հետ: Էս վերջինն ավելի հավանական է: Որովհետև շինթույլտվություն տվողը դե յուրե Հրաչյա Սարգսյանն է, բայց այսօր քաղաքում հյուրանոց, շենք, օբյեկտ, էլիտար թաղամաս... այս գործերով մենակ Ավինյանի անունն է հոլովվում:

 

ՎԱՐԿԱՆԻՇ

   1218 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ