...

Ավինյան, հասի´

Ավինյան, հասի´

Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը, խորհրդակցության ժամանակ դիմելով Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Արամ Ազատյանին, հարցրել է. «մենք Կորեայի ձորում խնդիր ենք ունեցել, հա՞, շինաղբ են էլի տարել, թափել»։

«Քաղաքացի է, որը արդեն երրորդ անգամ է նույն գործողությունն անում. ապօրինի շինություն է կառուցում, քանդել ենք, բայց երևի մեկ ամիս առաջ նորից նույն գործողությունը արել են, նորից քանդվել է: Պարո՛ն քաղաքապետ, ոչ մի ձևի դեմը չենք կարում առնենք»,- հայտնել է Ազատյանը։

«ՉԻ». Մի ամիս առաջ Հրապարակում ինչ-որ դախլի էին ապամոնտաժել, մի շաբաթ գլուխներս տարան, թե ինչ հերոսություն են արել: Քիչ էր մնում CNN-ով էլ ցույց տային:

Հիմա թաղապետը խեղճացած ասում է՝ քաղաքապետ ջան, մի հատ մունդառ մարդ կա, սարքում է, քանդում ենք, սարքում է, քանդում ենք... 

Հա, լավ, ջոկած է, էս պրոբլեմը չի լուծվի, քանի գործին չի խառնվել Տիգրան Ավինյանը: Թաղապետ, քաղաքապետ, էդ հեչ, սրանք բանի պիտանի չեն, հեսա Ավինյանը էքսկավատորը կվերցնի, օր ու ժամը լրատվամիջոցներին կհայտնի և կգնա, էդ մարդու հարցերը կլուծի... առնվազն 10 օրվա շուխուրն ապահովված է:

Բայց մեզ շատ հետաքրքրեց, թե ով է այդ մարդը, որը հերոսաբար շինություն է կառուցում, անկախ նրանից՝ կքանդեն, չեն քանդի: Ու մի հատ էլ շախ ու մատ է անում քաղաքապետ-թաղապետերին:

ՎԱՐԿԱՆԻՇ

   487 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ