ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը Factor.am-ի հետ հարցազրույցում ասել է. «Խղճո՛ւմ եմ նախկին նախագահներին՝ հերսոտում են ՀՀ-ն ազատ և երջանիկ տեսնելով»:
«ՉԻ». Ընդհանրապես, երևի արդեն ճիշտ կլինի ՔՊ-ն վերծանել որպես Քաղաքական պատուհասներ: Մեկը մեկին համապատասխանում է սրանց էությանը:
Հա, Հայաստանն անքան ազատ է, որ կարող են ազատ գնալ ու ազատ կրակահերթեր արձակելով համայնքապետ սպանել: Այսինքն՝ կարող է այդ սպանությունից սրանք ավելի երջանիկ են դարձել:
Լրիվ յուրացրել են ստալինյան ոճը: 1930-ականներին մարդիկ հարյուր հազարներով սովամահ էին լինում, բայց երկիրը ազատ ու երջանիկ էին հայտարարում: Հիշո՞ւմ եք երգը.
Я другой, такой страны не знаю,
Где так вольно дышет человек:
Բայց դուք մի հատ պատկերացրեք, որ սրանք իշխանությունը կորցնեն: Կյանքի կեսը կտան, որ այս զառանցանքները, որոնք աջուձախ շաղ են տալիս, մի հնարով ջնջվեն: Իրար այնպես են «տապիտ» անելու, թող ու փախի: