...

Ընդդիմության հարցը լուծելու ամենաարդյունավետ ճանապարհը

Ընդդիմության հարցը լուծելու ամենաարդյունավետ ճանապարհը

Երեկ խորհրդարանում Վարչատարածքային բաժանման մասին օրենքի նախագծի քննարկումը ընդդիմադիր խմբակցությունները բոյկոտել են և հեռացել դահլիճից: Այս առթիվ ՔՊ պատգամավոր Սիսակ Գաբրիելյանն ասել է. «Մեր ընդդիմադիր գործիչները չգիտես, թե ինչու են ընդհանրապես վերցրել մանդատները, եթե ամեն հարցի վերաբերյալ պետք է լքեն նիստերի դահլիճը ու հետո էլ հպարտությամբ հայտարարեն, որ իրենց պարգևավճարը կամ աշխատավարձը տալիս են ուրիշներին: Բնական է, որ պետք է տան, որովհետև եթե այսպես շարունակվեց, կարելի է ընդհանրապես զրկել»:

«ՉԻ». Այս իշխանությունները հեչ քթածակ չունեն: Ինչի՞ աշխատավարձից զրկել: Մի հատ օրենք ընդունեք, որով խորհրդարանի աշխատանքները բոյկոտելը կքրեականացվի: Մի բոյկոտը՝ 300 հազար դրամ տուգանք, կրկնվելու դեպքում՝ 600 հազար, իսկ ավելի շատ կրկնվելու դեպքում՝ արդեն մինչև 2 տարի ազատազրկում: Միանգամից մի քանի հարց կլուծեք. ընդդիմությանը կկլպեք, բյուջեն կհարստացնեք, հպարտանալու առիթ կունենաք: Արեք, էլի:

Եվ ընդհանրապես, ժամանակն է՝ դժգոհության, անհնազանդության ցանկացած դրսևորում քրեականացվի: Մենակ վիրավորանքները քրեականացնելը քիչ է: Կարելի է քրեականացնել բարձրաստիճան պաշտոնյաներին թունդ քննադատող ստատուսների լայքումը, պաշտոնյաների ստատուսների տակ ղժժալու սմայլիկ դնելը: Իսկ էն որ լեզու ցույց տվող սմայլիկ են դնում ձեր գրառումներին, դա ընդհանրապես պետք է դասել ծանր հանցագործությունների շարքին: Թե չէ այդ ամենը խարխլում է մեր պետականության հիմքերը:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   866 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ