ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է տեղադրել, որտեղ հատված է մի լրագրողի և Բագրատ Սրբազանի զրույցից, ու գրել. «Աղետ... Մինչև վերջերս սույն տիկինն աշխատել է «Ազատություն» ռադիոկայանում: Մի հատ նրա լրագրողական մակարդակը նայեք: Եվ սա փաստ է, ոչ թե մեկնաբանություն»:
«ՉԻ». Հիշում եք, չէ՞, որ 1937 թվականի ստալինյան ռեպրեսիաների ժամանակ մարդուն կարող էին գնդակահարել միայն նրա համար, որ նա ժամանակին ապրել է Տրոցկու հետ մի շենքում, կամ զրուցել Կամենևի հետ, կամ աշխատել Բուխարինի խմբագրած թերթում:
Հիմա այս իշխանությունները սկսել են նույն ոճով գործել: Թե ինչ է ասել այդ կին լրագրողը, էական չէ, ավելի կարևոր է, որ նա ժամանակին «Ազատություն» ռադիոկայանում է աշխատել: Դեռ լավ է՝ չեն գրել, որ այդ կնոջ հորեղբոր բաջանաղի եղբայրը «Ազատություն» ռադիոկայանում պահակ է աշխատել: Չնայած, դրան էլ կհասնեն:
Չնայած այդ կինը չի աշխատում «Ազատությունում», բայց մեկ է, ռադիոկայանի անունը տալիս են, որովհետև պայթում են նրա աշխատանքից:
ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյան, զգո՛ւյշ եղիր, դու էլ ես «Ազատություն» ռադիոկայանում աշխատել, շաաաաատ երկար տարիներ: