...

Քաղաքակիրթ հայհոյանքներ

Քաղաքակիրթ հայհոյանքներ

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը պատրաստել է փաստաթուղթ, որտեղ բոլոր քաղաքական ուժերին կոչ է արել պարտավորվել հանրային խոսքում, քաղաքական պայքարի շրջանակներում չօգտագործել որևէ խոսք, արտահայտություն կամ եզրույթ, որն ուղղակիորեն կամ անուղղակիորեն կխարխլի հայ ժողովրդի միասնականությունը, կվիրավորի, կզրպարտի որևէ անձի, ինչպես նաև հանրային խոսքում, քաղաքական պայքարի շրջանակներում չօգտագործել որևէ խոսք, արտահայտություն կամ եզրույթ, որն ուղղակիորեն կամ անուղղակիորեն կարող է բացասականորեն ազդել հանրության բարեկրթության վրա ու խարխլել հանրային բարոյականությունը:

«ՉԻ». Լավ բան է առաջարկել Էդմոն Մարուքյանը: Բայց դե, առջևում ընտրություններ են, քաղաքական ուժերը ցանկանալու են իրար հայհոյել, վիրավորել, որակումներ տալ: Բա ո՞նց պիտի անեն, եթե Մարուքյանի առաջարկած պարտավորությունները ստանձնեն: 

Մենք առաջարկում ենք ընտրարշավի ողջ ընթացքում կիրառել հետևյալ տերմինաբանությունը.

1.    կապիտուլյանտի փոխարեն պետք է ասել՝ ստորագրող
2.    հողատու - տարածքներն ի պահ տված
3.    դավաճան - աննախադեպ
4.    թալանչի - գույքի դիմաց չվճարող
5.    ավազակ - գույքը անհատույց վերցրած
6.    կոռուպցիոներ - շահասեր
7.    թուրքսորոսական - հարևան օֆիսցի
8.    շիզոֆրենիկ - թուլամիտ
9.    ազգադավ - ժողովրդատհաճո
10.    արյունարբու - սաֆարիստ
11.    մարդասպան - «հերոս»

 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   707 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ