...

Քանդակեց, թողեց

Քանդակեց, թողեց

Քանդակագործ Վիգեն Ավետիսը գրել է. «Շատերը ինձ քննադատում են, վիրավորում են, հատկապես «БЕВЕР» կոչվող անհասկանալի միավորումը։ Դիրիժոր Վարդանը ԱՄՆ-ից (կգբ-ի եղբայր), Պապյան Արան (Տեր Պետրոսյանի, Քոչարյանի նախկին դեսպան) և այլոք կգբ-ից, «Սասնա Ծռերից։ Մեկ մեկ բռնելու եմ ձեզ և պատիվ պահանջեմ»։

«ՉԻ». Քանդակագործի այսպիսի արձագանքի վրա մի զարմացեք: Մարդը օրերս Նիկոլ Փաշինյանի ու Աննա Հակոբյանի հետ մասնակցել է «Կրթությունը նորաձև է» եսիմինչին, ինչի համար էլ նրան քննադատել են:

Դե, ինքն էլ, որպես նորաձև կրթությանը առնչված մարդ, արդեն յուրացրել է այն աքսիոմը, որ երկրում մարդիկ բաժանվում են երկու կատեգորիայի՝ իրական, իսկական, ինքնիշխան Հայաստանի ջատագովներ ու կգբ-ի ագենտներ: Ավելի ճիշտ, ովքեր որ քննադատում են այս իշխանություններին և նրանց մոտ կրթվողներին, կգբ-շնիկ են: 

Հերիք չէ, կգբ-ից են, մի հատ էլ նախկին նախագահների օրոք դեսպան են աշխատել: Էս մեկն ընդհանրապես քրեական հանցանք է: Ոնց որ Ստալինի օրոք. հազարավոր մարդկանց գնդակահարում էին միայն նրա համար, որ աշխատել են Տրոցկու հետ, կամ Տուխաչևսկիի տեղակալ են եղել և այլն: 

Ու մեկ էլ, նենց, ձեռի հետ ասենք, որ Արա Պապյանը Տեր-Պետրոսյանի օրոք դեսպան չի եղել: Իրանի դեսպանությունում աշխատել է, Ռումինիայի դեսպանությունում աշխատել է, բայց հիմա նորաձև կրթության շրջանակներում դեսպան է դարձել: 

ՎԱՐԿԱՆԻՇ

   232 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ