...

Չենք շահարկում

Չենք շահարկում

ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը խորհրդարանում անդրադարձել է այն թեմային, թե ինչու է Նիկոլ Փաշինյանը Թուրքիայում Էրդողանի երդմնակալության արարողության ժամանակ երկրորդ շարքում նստել և ինչու Էրդողանը Փաշինյանի անունը չի նշել ներկա ղեկավարների ցանկում.

«ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` Էրդողանի երդմնակալության արարողության ժամանակ երկրորդ շարքում լինելն արարողակարգային հարց է։ Բոլոր վարչապետները երկրորդ շարքում էին: Վստահ չեմ, որ կենսունակ են նման շահարկումները»:

«ՉԻ». Հազար էլ ասացինք՝ ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանին էր պետք Թուրքիա ուղարկել: Միանգամից մի քանի նապաստակ կխփեիք:

Նախ, այնտեղ իրեն ոնց կնստեցնեին, որտեղ, ում կողքին կամ հետևը՝ կարևոր չէ, կարևորը՝ Փաշինյանին հարվածի տակից դուրս կբերեր, ինքը «դրբի» տակ կընկներ:

Երկրորդ՝ բոլոր դեպքերում, նախագահ է, կարող է և առաջին շարքում նստեր: 

Երրորդ՝ ի տարբերություն թաղման արարողության, սա երդմնակալության արարողություն էր, այսինքն՝ ավելի հանդիսավոր միջոցառում էր, Վահագն Խաչատուրյանը կարող էր հերթով բոլոր օտար նախագահների հետ սելֆի անել: Էն աստիճան, որ Էրդողանի երդմնակալության պահը երկրորդ պլան մղվեր: 

ՎԱՐԿԱՆԻՇ

   673 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ