...

Քերոբյանը ճիշտ էր

Քերոբյանը ճիշտ էր

Իսկ ոմանք հեգնում էին էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի կանխատեսումը, թե երկնիշ տնտեսական աճ ենք ունենալու:

Երկրի տնտեսությունն այնքան արագ է զարգանում, որ նրա հիմնած «Մենյու էյ էմ» ընկերությունը 400 դրամով թանկացրել է առաքման ծառայության գինը Երևանում: Աճը 50 տոկոսից ավելի է:

Եթե երկիրը չզարգանար, մարդիկ ավելի լավ չապրեին, ինչպես էին ռեստորաններից սնունդ պատվիրելու: Այս ծառայության գնի ավելացումը լավագույն ապացույցն է, որ կա՛ տնտեսական երկնիշ աճ, որ մարդիկ ավելի ճոխ կյանքով են սկսել ապրել: Միայն ապահովված և ապագայի նկատմամբ հավատով լցված մարդիկ կարող են ռեստորաններից ավելի շատ սնունդ պատվիրել:

Հ.Գ. Հատուկ Քերոբյանի համար. հանկարծ լուրջ չընդունեք ներկայացված փաստարկները, հանկարծ Փաշինյանին չհամոզեք, որ սա ներկայացնի որպես ձեռքբերում:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   459 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ