...

Քնող, ուրացող ենք, էլի

Քնող, ուրացող ենք, էլի

Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը՝ անդրադառնալով Գորիս-Կապան ճանապարհի վիճակի վերաբերյալ հարցին, ասել է. «Ձեզ թվում է, որ պետք է կյանքը կանգնեցնե՞նք, ուրիշ բան չանե՞նք, զբաղվենք մենակ այդ մի ճանապարհո՞վ և չշնչե՞նք, չարտաշնչե՞նք, չքնե՞նք, չզարթնե՞նք: Դուք գիշերը նորմա՞լ եք քնել, երեկ երեք անգամ հաց կերե՞լ եք, թե՞ չէ։ Երեկ չեք ապրե՞լ։ Դրամատիզացնում եք իրավիճակը, տրագիկ եք սարքում։ Նաև ձեզ նայեք, ինչո՞ւ չեք արել։ Դրամատիզացնելն ընդամենը վնաս է տալիս»:

«ՉԻ». Դե հա, ի՞նչ է եղել: Ընդամենը Հայաստանը Իրանին կապող պորտալարն են մանրից կտրում: Թե չէ, առանձնապես բան չկա: Հավայի շուխուր են գցում: Սարքել են եսիմ ինչ-որ մեծ պատմություն:

Իսկականից, պետք չի դրամատիզացնել: Ճանապարհ են փակել, հո մեր շնչափողը չե՞ն փակել: Ճանապարհ փակելուց դեռ մարդ չի մեռել, իսկ ահա շնչափող փակելուց մեռնում են: Ուրեմն, ամեն ինչ այնքան էլ վատ չէ: Երեկ էլ չեն փակել, այսօր էլ: Քնելուց էլ ադրբեջանցիները չեն գալիս, մեր գլխին կանգնում: Հանգիստ պառկում, քնում ենք: Ու փոխանակ սրա մասին խոսենք, որ քնում ենք, մի հատ 15 մետրանոց լայնության ճամփի մասին ենք հարցեր տալիս իշխանություններին: 

Բա ո՞նց չնեղվեն: Դրա համար պետք է նոր օրենք ընդունել, համաձայն որի՝ արգելվում է իրավիճակը դրամատիզացնող հարցեր տալ մեր պաշտոնյաներին: 

Իսկ հիմա. գնացեք քնեք, բարի գիշեր: 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   866 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ