...

Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը Երասխից ի՞նչ են ասել

Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը Երասխից ի՞նչ են ասել

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, այսօր անդրադառնալով Ադրբեջանի կողմից փոխանցված առաջարկներին և դրանց Հայաստանի ԱԳ նախարարի գնահատականին, նշել է, որ այս հայտարարությունից դժգոհ է հայաստանյան արմատական ընդդիմությունը, որոնք քննադատում են իրենց, թե համաձայնել են տարածքային ամբողջականության սկզբունքը ընդունել որպես հարաբերությունների կարգավորման սկզբունք. «Այս քննադատությունն առավել քան տարօրինակ է, որովհետև 1999 թվականի նոյեմբերի 19-ի ԵԱՀԿ ստամբուլյան գագաթնաժողովից Երևան վերադարձած ու տարածքային ամբողջականության սկզբունքը պաշտպանող Եվրոպայում անվտանգության խարտիային կողմ քվեարկած Ռոբերտ Քոչարյանը Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում լրագրողի հարցին ի պատասխան հայտարարել է. «Եթե մենք ընդհանուր խոսում ենք տարածքային ամբողջականության մասին, ապա մենք չպետք է ասենք, որ դրա դեմ ենք: Մենք էլ տարածք ունենք ու մենք ևս համարում ենք, որ այդ տարածքը կարիք ունի նման սկզբունքը հարգելու համար»:

«ՉԻ». Մեզ մոտ այնպիսի տպավորություն է, որ Նիկոլ Փաշինյանը օրվա մի մասն անցկացնում է թերթերի ու կայքերի արխիվները ուսումնասիրելով, թե ժամանակին ով ինչ է ասել Արցախի հարցի կարգավորման մասին: Որովհետև հենց իրեն քննադատում են, շատ կոնկրետ, բառացի մեջբերումներով է պատասխանում:

Հասկացանք՝ ընդդիմությունը շահարկում է կամ ժամանակին ղալաթներ է արել, հետո՞: Ամեն անգամ զիջումներ անելիս մենակ դա են ասում՝ բա Քոչարյանը, բա Սերժ Սարգսյանը: Այսինքն՝ ես վատ ղեկավար եմ, որովհետև Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը վատ ղեկավարներ են եղել: Ադրբեջանն այնտեղ վերջնագրի լեզվով առաջարկներ է անում, շուռ է գալիս, նախկիններից մեջբերումներ է անում:

Կամ էլ, այսօր հայտարարել է, թե Ադրբեջանին առաջարկել են, որ Երասխի հատվածում իրենք մի քանի դիրք հետ քաշեն մեր տարածքից, մենք էլ մի քանի դիրք հետ քաշենք իրենց տարածքից: Մեզ հետաքրքիր է՝ Երասխի հարցը ո՞նց է հայտնվել օրակարգում: Ոնց որ թե սրա մասին Սերժ Սարգսյանը նախկինում բան չի ասել: Կամ էլ՝ Քոչարյանը: Կամ ո՞նց պարզվեց, որ մենք ադրբեջանական դիրքեր ենք զբաղեցնում: Եվ երբվանի՞ց են ադրբեջանցիները մեր տարածքում հայտնվել: 
 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1778 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ