«Եկեք, ի վերջո, խոստովանենք, որ 2021-ի մեր նախընտրական ծրագիրը եղել է միջին վիճակագրական, պսևդոդաշնակցական նախընտրական ծրագիր, և ժողովուրդը այդ ծրագիրը մի կողմ է դրել և մեզ ավանդել է ուրիշ օրակարգ», հայտարարել է Նիկոլ Փաշինյանը։
«ՉԻ»․ Փաստորեն Նիկոլ Փաշինյանն ասում է՝ 2021-ին մենք ժողովրդին խաբել ենք, ժողովուրդն էլ դա հասկացել է, բայց միևնույն է՝ մեզ է ընտրել ու հանձնարարել է գնալ այլ ճանապարհով։ Սա սեփական ձախողումները ժողովրդի գրպանը գցելու ամենացինիկ դրսևորումն է, որովհետև մարդն ասում է՝ «մենք ուզում էինք Ղարաբաղը պահպանել, բայց ժողովուրդը մեզանից այլ օրակարգ պահանջեց»։
Ի դեպ՝ չզարմանաք, եթե ՔՊ-ի վերարտադրվելու դեպքում Նիկոլ Փաշինյանը 4 տարի հետո նույն տոնայնությամբ ասի «եկեք, ի վերջո, խոստովանենք, որ 2026-ի մեր նախընտրական ծրագիրը եղել է Հայաստանի ինքնիշխանությունն ամրապնդելու և Սյունիքը հայկական պահելու պսևդոհայաստանակենտրոն ծրագիր, բայց ժողովուրդն այդ ծրագիրը մի կողմ է դրել և մեզ ավանդել Զանգեզուրն Ադրբեջանին վերադարձնելու և Հայաստանը թուրքական վիլայեթ դարձնելու օրակարգը»։ Ով էլ առարկի՝ տեղում կհռչակվի «ինոագենտ»։