...

Քյասիբացել են

Քյասիբացել են

«Հրապարակ»-ը գրել է. «Շատերը կարծում են, թե նախկին նախագահներն ահռելի ֆինանսական միջոցներ ունեն և ոչինչ չեն խնայում Նիկոլ Փաշինյանի դեմ պայքարում` անսահմանափակ փող են ծախսում և անգամ հանրահավաքների մասնակիցներին են փողով բերում: Իրականում, մեր տեղեկություններով, ընդդիմության առաջնորդները շատ դժվարությամբ են փող ծախսում, և նրանց թիմերում ամեն դրամը հաշվում են»:

ՉԻ.- Ծը-ծը-ծը... Տեսնում ե՞ք, ինչքան քյասիբ է ընդդիմությունը: Մարդ ասում է, հանգանակություն կազմակերպի, մարդը 1000 դրամ հավաքեն, փոխանցեն ընդդիմությանը: 

Օրինակ, էս տարի «Տոյոտա» խանութն ընդամենը մի 20 միլիոն դոլարի ավտո է ծախել: Տենդերով, բանով: Էդ ի՞նչ է, ջեբի փող, էլի: Երկու հատ գնացիր Ամերիկա, տուդի-սուդի, ըհը, պրծավ:

Մարդիկ հազիվ են կարողանում 47 հատ լրատվամիջոց պահել: Էդ չհաշված տարատեսակ հյուրանոցների, հիվանդանոցների, ապահովագրական ընկերությունների աշխատողների աշխատավարձերը, հարկերը... ծը-ծը-ծը... սաղ ծախս է: 

Ինչ ուզում եք ասեք, բայց ինչքան փողդ շատանում է, այնքան աղքատանում ես: 

ՎԱՐԿԱՆԻՇ

   652 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ