...

Քյոհնա կտակարան


․․․Եւ եղաւ, որ Նիկօղայոսը Սեւանա կղզու ամառանոց գնաց, որ ծննդեան օրը նշի, և նորա ամէնայն ուսապարկք նորա հէտ էին։ Եւ ամէնքը նորան մէծամէծ ընծաներ մատուցանեցին՝ եւ Ալէնչօն, և Կլոր Արոն (սորան յունարեն ձէռագրերում «Դդում» են ասում), և Միւս Արոն, զորս եբրայերեն «Օմեգա» կօչուի, և գէղագանգուր Որդին Համբալի։ Ամէն։

․․․Եւ դարձեալ եղաւ, որ սորանք ամէնայն ուտէստներ ճաշակեցին, և սորանց քէֆը լավացավ, զի քավորի ուղարկած յաթրջին երիցս զօրավոր էր, և իրենք բնավ զակուսկի չէին անում իրենց օրերումը։ Ապա եւ ելաւ (Նիկօղայոսը), ուսապարկերին ետևը գցեց, և լեառը բարձրացաւ, որ Սեւանավանք մտնի։ Ամէն։ 

․․․Եւ երբ վանքին հասաւ՝ խօսեց հաւատավոր ժողովրդի առաջին, և ասաց․ «Ճշմարիտ-ճշմարիտ եմ ասում՝ ավելի շուտ ուղտը կանցնի ասեղի ծակով, քան հարուստը կմտնի Երկնային Արքայութիւն, ուստի ամէնայն եկեղեցականաց պիտի աղքատ դարձնեմ՝ իրենց իսկ բարօրութեան համար։ Սորանից հետո ամէնայն մոմ որ ծախուի՝ դորանից իմ ուսապարկերը պարգևավճարի փայ պիտի ունենան, եւ ամէնայն ծէս, որ արուի՝ պսակադրութիուն, մկրտութիուն, հուղարկավորութիուն կամ քէլեխ, դորա շահույթի ուղիղ կէսը «Իմ քայլը» յիմնադրամին պիտի ուղարկուի։ Եւ ուղարկողը պիտի ասի «Նիկօլ հարկեավ ի քելեխոց», բայց բնաւ մէկը չպիտի ի պատասխան ասի «դոմփեալ է քեռակինը Նիկօլի», զի այդ դեպքում կլինի լացը եւ ատամների կրճտոցը։ Եւ դարձեալ ասում եմ ձեզ․ եթե մէկը զօհաբերութեան ծես կատարի՝ գառան կամ աքլորի մատաղ, դորա երկու բուդը ինձ ուղարկի՝ իր ամէնայն թաշախուստով։ Եւ եթե եպիսկոպոսաց դասից մէկը ոչ կամի պահպանել կուսակրոնութեան ուխտը՝ շնութեան հարկը «Իմ քայլին» պիտի ուղարկի, և սարկավագներն ու դպիրներն էլ պիտի շնութեան գործողութիունը ամբողջութեամբ նկարահանեն և ի՛նձ ուղարկեն, ինչպէս որ օրէն է»։ Ամէն։ 

․․․Եւ երբ այդպէս խօսեց, հաւատավոր ժողովուրդն ասաց․ «ետի՛ս գնա, սատանայ»։ Բայց Նիկօղայոսի պահպանութեան քերովբեները ամէնքին աջուձախ հրեցին, և նա տաճարը մտաւ։ Ու երբ խորանին մոտեցաւ և կամեցաւ արծաթեայ սպասքը սովորականով փօխարինել (զորս եբրայերեն «ադնառազըվի» կօչուի), գայթեց, զի յաթրջին իրավամբ սաստիկ զօրավոր էր, ապա և գլօրուեց, և վանքի չուլանն ընկաւ, և մնաց հատակին փռուած։ Այնժամ ամէնայն ականատէսք նկարեցին նորան, և նկարը տարածեցին, որ կատարուի իշխանութիւնների ասածը, թէ ահա եկեղեցիները գոմերի են վերածուած։ Ամէն։

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   555 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ