...

Ռազմավարական նվեր

Ռազմավարական նվեր

ՌԴ կառավարությունը հայտնել է, որ Հայաստանին նվիրել է երկու ծառայողական շուն (Լաբրադոր ռետրիվեր և բելգիական հովվաշուն) և այն ամենը, ինչ անհրաժեշտ է շներին:

«ՉԻ». Էնքան անսովոր է, որ Ռուսաստանն ինչ-որ բան է նվիրում Հայաստանին: Ուզում ենք ջոկել՝ էս որտեղ են մեզ ուզում քցել:

Որպես կանոն, միշտ Հայաստանն էր Ռուսաստանին նվերներ անում. բաշխիչ ցանցեր, գազաէներգետիկ համակարգ, ՀԷՑ, ենթակառուցվածքներ: 

Ու հիմա հանկարծ ռուսները մեզ մի ամբողջ երկու շուն են նվիրել: Ընդհանրապես, դա ադաթ է, երկու շուն նվիրելիս, որպես բոնուս, մի հատ էլ անվճար կատու են տալիս: Գուցե իսկականից կատու էլ են տվել, գրված է՝ շների հետ տվել են այն ամենը, ինչ անհրաժեշտ է շներին: Իսկ շներին ի՞նչ է անհրաժեշտ. կատու: 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   337 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ