...

Ռուսաստանի դեմ Ռուսաստանի հետ էլ կհամագործակցեք

Ռուսաստանի դեմ Ռուսաստանի հետ էլ կհամագործակցեք

«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ՀՀ նախկին վարչապետ, Երևանի Սլավոնական համալսարանի ռեկտոր Արմեն Դարբինյանը որոշել է միանալ «Սասնա ծռեր» նորաբաց կուսակցության թիմին: Ավելին, ըստ մեր տեղեկությունների՝ Դարբինյանը համաձայնել է դառնալ նրանց քաղաքական առաջնորդը, թիմ հավաքել ու առաջիկայում ակտիվ քաղաքական գործունեությամբ զբաղվել»:

«ՉԻ». Լուրի շարունակությունն ավելի հետաքրքիր է: Թերթը պարզաբանման համար դիմել է Դարբինյանին, որը պարզապես հեգնել է և խորհուրդ տվել կարդալ իր բանաստեղծությունները՝ նշելով, որ դրանք ավելի հետաքրքիր են: Բայց ավելի ինտրիգային է Վարուժան Ավետիսյանի պարզաբանումը. «Եղել է հրապարակային բնույթի առաջարկություն պարոն Դարբինյանի կողմից հոդվածի և հարցազրույցի տեսքով, որ Սահմանադրական խորհուրդ ձևավորելու կարիք կա, և դա կարող է առողջ ուժերի համախմբման ձևաչափերից մեկը լինել, հիմա ես բառացի չեմ հիշում: Եվ մենք էլ մեր խորհրդաժողովի ժամանակ դրական ենք վերաբերվել այդ առաջարկին և դրական վերաբերմունք ենք արտահայտել, որ, այո՛, ընդունելի է նման մոտեցումը, հնարավոր ենք համարում, որ այդ գաղափարի շուրջ համախմբում լինի»:

Փաստորեն, մի ուժ, որն առավոտից երեկո խոսում է ապագաղութացումից, Ռուսաստանի լծից դուրս գալու անհրաժեշտությունից, պայքարում, որ Հայաստանում ռուսական ազդեցությանը վերջ դրվի, շատ նորմալ է համարում այդ ազդեցության լուրջ կրողներից մեկի՝ Սլավոնական համալսարանի ռեկտորի հետ համագործակցությունը:

Այդպես լավ չէ, փորձեք ուղիղ Սերգեյ Կոպիրկինի հետ հանդիպել և համագործակցության եզրեր փնտրել, թե ինչպես կարելի է դուրս գալ Ռուսաստանի ազդեցության դաշտից:

Հարց է առաջանում` եթե Քոչարյանն առաջարկի համախմբում կոռուպցիայի դեմ պայքարում, կարելի՞ է արդյոք ողջունել այդ համախմբումն ու առողջ հատիկներ փնտրել նրա առաջարկության մեջ: Թերևս, ըստ Ավետիսյանի տրամաբանության, ինչո՞ւ ոչ:

ՎԱՐԿԱՆԻՇ

   815 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ