...

Սա վերջն է, մեր ընկեր

Սա վերջն է, մեր ընկեր

Կառավարության այսօրվա որոշմամբ՝ Հայաստանի Անկախության 30-ամյակի առթիվ, 4 օր կլինի ոչ աշխատանքային, ինչի մասին Նիկոլ Փաշինյանն ասել է. «Սեպտեմբերի 21-ին Հանրապետության հրապարակում տեղի է ունենալու մասշտաբային և գունագեղ տոնակատարություն, որն առաջին հերթին նվիրված է լինելու Արցախի համար իրենց կյանքը զոհած նահատակների հիշատակին»:

«ՉԻ». Սա վերջն է,

Իմ հրաշալի ընկեր:
Սա վերջն է, 
Իմ միակ ընկեր... վերջն է:

Մեր չարչրկված ծրագրերի վերջն է...
Այն ամենն, ինչ նշանակություն ունի. վերջն է...
Ոչ փրկություն, ոչ զարմանք. վերջն է...

Երբ Կոպպոլայի «Ապոկալիպսիսն այսօր» ֆիլմում ցույց էին տալիս վիետնամական պատերազմի դժոխային տեսարանները, մեռնող զինվորներին, այրվող անտառներն ու պայթող ուղղաթիռները, հնչում էր The Doors խմբի The End ստեղծագործությունը՝ ահա այս խոսքերով: 

Ապոկալիպսիսը տեղափոխվեց այսօր, ապոկալիպսիսն՝ այսօր: Եվ կհնչի գունագեղ, հյութեղ երաժշտությունը, որի ներքո կտոնենք այն, ինչը չկա, վերջացել է, զոհվել, այրվել, պայթել ու անէացել: Մասշտաբային նշելու ենք մասշտաբներից զրկված ու մսխված մեր պետականությունը, նշելու ենք այն ամենը, ինչն այլևս նշանակություն չունի: 

Սա վերջն է:
 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1309 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ