...

Սամվել Բալասանյանի որդու հարցը փակված է․ փնտրվում են նոր թեկնածուներ

Սամվել Բալասանյանի որդու հարցը փակված է․ փնտրվում են նոր թեկնածուներ

Տևական ժամանակ խոսակցություններ էին շրջանառվում, թե Գյումրու նախկին քաղաքապետ Սամվել Բալասանյանի որդին՝ Միսակ Բալասանյանը, կնշանակվի Լոս Անջելեսում Հայաստանի հյուպատոս: Մամուլն արձանագրում էր, թե իշխանությունների հետ կոնկրետ պայմանավորվածություն է ձեռք բերվել նշանակման մասով, սակայն որոշակի խնդիրներ են առաջ եկել: Այս առումով շրջանառվում էին տարբեր վարկածներ, մասնավորապես քրեական աղմկահարույց պատմություններ։

«ՉԻ» տեղեկություններով, սակայն, խնդիրն ամենևին էլ այդ քրեական գործերը չեն։ Թեև իշխանությունները քննարկել և համաձայն են եղել վերջինիս նշանակման հնարավորությանը, այնուամենայնիվ, առաջացել են անհաղթահարելի խոչընդոտներ։ Նախ, Միսակ Բալասանյանը չի հանդիսացել ՀՀ Արտաքին գործերի նախարարության աշխատակից։ Նույնիսկ, եթե նրան հետին ամսաթվով գործի վերցնեին, միևնույնն է, նա դրանով դիվանագետ չէր դառնա, իսկ այս նշանակման դեպքում օրենքի պահանջ է դիվանագետի որակավորումը։ Անգամ, եթե այս փաստաթղթերն էլ «սարքվեին», առաջ էր գալիս հաջորդ խոչընդոտը։ Պարզվում է՝ Սամվել Բալասանյանի որդին երկքաղաքացի է, բացի ՀՀ քաղաքացիությունից նա ունի նաև Ռուսաստանի Դաշնության քաղաքացիություն։ Իսկ ՌԴ քաղաքացուն ԱՄՆ-ում որևէ մեկը չէր կարող հանդուրժել։ Ըստ այդմ՝ Միսակ Բալասանյանի մասով իշխանության թրոլլինգը կարելի է փակված համարել։ Լոս Անջելեսում Հայաստանի հյուպատոսի փնտրտուքները շարունակվում են։ 

Գոհար Վեզիրյան 
 

ՎԱՐԿԱՆԻՇ

   3354 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ