...

Սեփական աչքի գերանը

Սեփական աչքի գերանը

Բանից պարզվում է, հունվարի 11-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն՝ նվիրված ֆիզիկական անձանց եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգի ներդրմանը։ Խորհրդակցության ընթացքում Նիկոլ Փաշինյանը բազմաթիվ գեղեցիկ ձևակերպումներ է հնչեցրել՝ «թվային գործիքակազմի կիրառում», «տեխնոլոգիական հարթակների ձևավորում» և այլն։

Նկատենք, որ Նիկոլ Փաշինյանն ինքը վաղուց արդեն ոչ թե ֆիզիկական անձ է, այլ բարձրաստիճան պաշտոնյա։ Եվ ընդամենը 8 ամիս առաջ՝ խորհրդարանական արտահերթ ընտրությունների նախօրեին, որպես վարչապետի պաշտոնակատար հայտարարագիր է ներկայացրել։ Ու պատկերացրեք՝ խեղճը պաշտոնապես ոչ անշարժ, ոչ շարժական, ոչ էլ թանկարժեք գույք չի ունեցել։ Հայտարարագիրը ներկայացնելու պահին էլ նրա հաշվին ընդհանրապես դրամական միջոցներ չեն եղել։ Ու հիմա այդ դե յուրե ընչազուրկը պահանջում է, որ ՀՀ առանց բացառության բոլոր քաղաքացիները պարտադիր հայտարարագրեն իրենց եկամուտները։ Գուցե անձա՞մբ ազնվության օրինակ ծառայի։

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1508 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ