...

Սեփական հարմարավետությունը առաջնահերթ օրակարգով

Սեփական հարմարավետությունը առաջնահերթ օրակարգով

Լուսանկարներում ԱԺ ՔՊ, «Ուժեղ Հայաստան» և «Հայաստան» խմբակցությունների պատգամավորներին հատկացված աշխատասենյակներն ու միջանցքներն են, մի խոսքով շինարարական հրապարակի վերածված Ազգային ժողովի շենքը։

Աշնանային նստաշրջանը մեկնարկել է, բայց ազգընտիրներն առայժմ ավելի շատ մտահոգված են իրենց աշխատասենյակների վերանորոգմամբ, հին գույքը նորով փոխարինելու և սեփական հարմարավետությունն ապահովելու գործով, քան օրենսդրական աշխատանքով։

Իհարկե, միամտություն կլինի այս խորհրդարանից երկրի առջև ծառացած խնդիրների լուծման ուղիներ ակնկալելը, բայց երբ երկիրը բազում չլուծված խնդիրներ ունի, պատգամավորների մտահոգությունը հարմարավետ ու գերշքեղ աշխատասենյակներ ունենալու մրցավազքում, առավել քան խելամիտ չէ։

Մելանյա Ծառուկյան

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   32 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ