...

Ստոպ կադր. Ազգային ժողո՞վ, թե՞ «գեղի կլուբ»

Ստոպ կադր. Ազգային ժողո՞վ, թե՞ «գեղի կլուբ»

ՉԻ տեսախցիկը ֆիքսել է ԱԺ հերթական քառօրյայում ընդգրկված բյուջետային քննարկումների ընթացքը… Լուսանկարները ներկայացնում ենք մեկնաբանություններով: 

Մասնավորապես, թե ինչպես են ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ու փոխնախագահ Հակոբ Արշակյանը զվարճանում պատգամավոր Գեղամ Մանուկյանի՝ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանին ուղղված գաղտնալսումների մասին հարցի քննարկման ժամանակ: Նկատենք, որ դրանից առաջ Ալեն Սիմոնյանը ՔՊ-ական պատգամավոր Էդուարդ Աղաջանյանի (Դիջեյ Էդո) հետ գրկախառնված տևական ժամանակ նրան ինչ-որ բան էր բացատրում: 

Իսկ որ մնացած պատգամավորներն ու նախարարները մեղմ ասած թքած ունեն քննարկվող հարցերի վրա, անզեն աչքով էլ տեսանելի է: Աբսուրդն այն է, որ 44-օրյա պատերազմի քննիչ հանձնաժողովի մասին հարցի քննարկմանը չէր հետևում անգամ Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը:  Նա երջանիկ անտեղյակության մեջ ինչ-որ բան է քննարկում պատգամավոր Սիսակ Գաբրիելյանի հետ, իսկ նրանց ուրախ դեմքերից կարելի է ենթադրել՝ մոռացված անեկդոտներից են հիշել, կամ գոնե իրենց քննարկման թեման 44-օրյայի հետ կապ չունի։ Ինչպես միշտ ակտիվ են ՔՊ-ական պատգամավորուհիները: Նրանք Ազգային ժողովի դահլիճը, մեղմ ասած, վերածել են «գեղի կլուբի» և առիթը բաց չեն թողնում բազկաթոռով հանդերձ, մեջքով ԱԺ բարձրագույն ամբիոնին շրջվել ու զրուցել: Լուսանկարում մանուշակագույն կոստյումովը պատգամավոր Արուսյակ Մանավազյանն է, ինքնամոռաց զրուցում է Ծովինար Վարդանյանի հետ՝ անհաղորդ շուրջը կատարվողին: Մյուսում պատգամավոր Մարիամ Պողոսյանն է, տևական ժամանակ զրույցի է բռնվել Տաթևիկ Գասպարյանի հետ: Նրանց առջևի նստարանին պատգամավորուհի Գայանե Եղիազարյանն է, որն իր շատ թիմակիցների նման հեռախոսից դուրս չի գալիս: 

Նիկոլ Փաշինյանը ջերմորեն զրուցում է իր սրտի նախարար Արսեն Թորոսյանի հետ։ Իսկ դրանից րոպեներ անց քվորում չապահովող խայտառակ իրավիճակի պատճառով թիմակիցների ու հատկապես Ալեն Սիմոնյանի վրա զայրացած ընկել է դառը մտորումների մեջ… 

Իսկ վերևից նման մակարդակի Ազգային ժողովի աշխատանքին են հետևում ԵՊՀ-ի ուսանողները:

Մելանյա Ծառուկյան

Հ.Գ. Մնում է հասկանալ, եթե պետության ֆինանսական գլխավոր փաստաթուղթն են այսպես «քննարկում», ապա մյուս դեպքերո՞ւմ ինչ է լինելու … Էնպես որ 2026 թվականի բյուջեից շատ բան չակնկալեք…

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   132 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ