...

Սղոցում է ճյուղը, որին նստած է

Սղոցում է ճյուղը, որին նստած է

Կառավարության այսօրվա նիստում Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, թե գյուղական դպրոցներում «երեխաների դասապրոցեսից հետո պետք է սկսվեն մեծահասակների դասապրոցեսները»։

Բա իհարկե, էլ ի՞նչ իսկական հեղափոխական, եթե բոլշևիկների օրինակով բնակչության անգրագիտության վերացման «լիկկայաններ» չստեղծի։ Հենց այդպես էլ պիտի լինի։ Դասերից հետո աշակերտները կգնան տուն, ու անմիջապես կսկսվի մեծահասակների «դասապրոցեսը»՝ ասենք, լոբի ցանելու կամ հավերին թուխս դնելու «թեմատիկ պլաններին» համապատասխան։ Ճիշտ է, տնային աշխատանքները ստուգելն ու առավել ևս՝ ծնող կանչելը փոքր-ինչ դժվար կլինի, բայց դե հիմա․․․ 

Եվ այնուամենայնիվ՝ Նիկոլ Փաշինյանն ակնհայտորեն ռիսկի է դիմում։ Պատկերացնո՞ւմ եք, թե ինչ տեղի կունենա, եթե գյուղական համայնքներում բնակչության կրթական ցենզը բարձրանա։ Բա ո՞վ պիտի ձայն տա «ՔՊ»-ին։ Չէ, մենք, իհարկե, չենք պնդում, որ բոլոր նիկոլականները կիսագրագետ են, բայց կարող ենք պնդել, որ բոլոր կիսագրագետները նիկոլական են։

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   352 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ