...

Шарик, поздравляю, ты балбес!

Шарик, поздравляю, ты балбес!

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հնդկաստանի Հանրապետության վարչապետ Նարենդրա Մոդիին՝ Հանրապետության օրվա առթիվ: Ուղերձում մասնավորապես նշվել է. «Հնդկաստանի Հանրապետության Սահմանադրությունը ոչ միայն մարմնավորում է հնդկական պատմական ու քաղաքական մշակույթը, այլև ազգի քաղաքական ու փիլիսոփայական մտքի դրույթները գերագույն օրենքում ներդաշնակ համադրելու լավագույն օրինակ է»:

«ՉԻ». Մենք ահագին տնտղեցինք վարչապետի պաշտոնական կայքը, հասանք համարյա մինչև 2020 թվականը, բայց գոնե մի հաղորդագրություն չգտանք, որտեղ Նիկոլ Փաշինյանը ինչ-որ երկրի ղեկավարի նրանց ազգային տոնի առթիվ շնորհավորելիս հատուկ շեշտեր այդ երկրի սահմանադրության նշանակությունը: 

Վերջին մեկ տարում շնորհավորական ուղերձներ է հղել Կատարի, Բահրեյնի, ԱՄԷ-ի, Թաիլանդի, Ռումինիայի, Լիբանանի, Չեխիայի, Ղազախստանի ղեկավարներին, բայց այդ երկրների սահմանադրության մասին չի խոսել:

Մենք այսպես հասկացանք՝ Սահմանադրությունը փոխելու և մեր հարևան երկրների ճաշակներին համապատասխանեցնելու մտադրության մասին հայտարարելուց հետո, հիմա ինչ լինի, գոնե մի երկու խոսքով Սահմանադրության մասին ակնարկելու է:

Ասենք, ինչ-որ երկրում նախագահ ընտրվի, գրելու է. «Շնորհավորում եմ ընտրվելու կապակցությամբ, հրաշալի սահմանադրություն ունեք, որը դինամիկա է հաղորդում ձեր երկրին»:

ՎԱՐԿԱՆԻՇ

   315 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ