...

Շատ աղ-մաղ կառավարություն դուրս եկավ

Շատ աղ-մաղ կառավարություն դուրս եկավ

Այսօր կառավարության նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել է. «Հիմա հետևում եմ, թե ինչ արձագանքներ կան մեր՝ առաջիկայում սպասվող մեկ այլ ռեֆորմի մասին, որը վերաբերում է հանրային սննդի օբյեկտներում աղի օգտագործման չափանիշին։ Այն հիմնականում հումորի թեմա է դառնում, որովհետև մեզնից ոչ բոլորը գիտեն, թե աղի գերօգտագործումը հետագայում ինչ ազդեցություն է ունենում մեր հանրային առողջության վրա»:

«ՉԻ». Հին Հռոմում իշխանություններն առաջնորդվում էին «հաց և զվարճալիք» կարգախոսով, իսկ մեր իշխանությունները՝ «աղ և զվարճալիք»: 

Մի ամիս է, աղի թեմա են քննարկում: Աղի ազդեցության մասին են խոսում, թե ինչ բացասական հետևանքներ է ունենում օրգանիզմի վրա: Սահմանում զինվո՞ր է զոհվել. սրանք կառավարության նիստում աղամաններն են քննարկում, Արցախում մարդիկ մի շաբաթից ավել սառչո՞ւմ են. մենք էլ աղի օգտագործման չափանիշով կպատասխանենք: Բա ոնց:

Կարելի է նույնիսկ ասել, որ սա ոչ թե ազգային, այլ աղային իշխանություն է: Որը մտածում է ոչ թե ազգային պետականությունը, այլ աղային պետականությունը զարգացնելու մասին: 

Աղի թեման դուք եք հումոր սարքել, ընդ որում՝ ողբերգության տարրերով: Այս իրավիճակում, երբ նժարին դրված է Հայաստանի ու Արցախի ապագան, աղից այն կողմ ուրիշ գաղափար չեն տալիս: 


 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1205 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ