...

Պորտուգալիա-Հայաստան խաղի արձագանքները

Պորտուգալիա-Հայաստան խաղի արձագանքները

Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ հպարտանում է Հայաստանի հավաքականի պարտությամբ, իսկ Պորտուգալիայի հավաքականի դարպասը խփած միակ գոլը համարել է ռազմավարական սխալ՝ այն համեմատելով ցուլի առջև կարմի դրոշ թափահարելու հետ։ Միաժամանակ ՀՀ վարչապետը հիշեցրել է, որ մեր հավաքականի բոլոր խաղացողները ծնվել են նախկին իշխանությունների օրոք։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ուշադիր հետևել է Պորտուգալիա-Ալբանիա խաղին, և հույս է հայտնել, որ «մյուս թիմը» առաջիկայում ավելի հաջող հանդես կգա։

ԵՄ-ն խոստացել է հետագա բոլոր խաղերի ընթացքում դիտորդներ տեղակայել Հայաստանի հավաքականի դարպասի շուրջ։

Ռուսաստանի արտգործնախարարությունը հայտարարել է, որ Պորտուգալիա-Հայաստան հանդիպումը հերթական անգամ ցույց տվեց, թե ինչպես է հավաքական Արևմուտքը հանուն սեփական շահերի օգտագործում Հայաստանին, մինչդեռ ՀԱՊԿ անդամ որևէ երկրի հավաքական իրեն թույլ չէր տա նման կերպ վարվել եղբայրական Հայաստանի հետ։

Ադրբեջանի արտգործնախարարությունը բողոքի նոտա է հղել ՖԻՖԱ-ի կազմկոմիտեին՝ Պորտուգալիա-Արևմտյան Ադրբեջան հանդիպմանը ադրբեջանցի ֆուտբոլասերներին տոմսեր չհատկացնելու համար։

ՎԱՐԿԱՆԻՇ

   87 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ