...

Հաշիվը բերեք

Հաշիվը բերեք

Ֆուտզալի Հայաստանի Բարձրագույն խմբի «Ալաշկերտ» - «Երևան» հանդիպումն ավարտվել է... 1-98 հաշվով: 

«ՉԻ». Հա ի՞նչ: Չենք հասկանում, թե ինչի են սոցցանցերում ղժժում այս հաշվի վրա: Ընդհակառակը, հպարտանալ է պետք: Ուրիշ որտե՞ղ նման հաշիվ կգրանցվեր:

Փաշինյանն ասել էր, չէ՞, որ մինչև 2000... եսիմքանի թիվը Հայաստանի հավաքականը պիտի աշխարհի առաջնությունում մեդալ վերցնի: Մեծ ֆուտբոլի մասին էր ասում, բայց 9-1 հաշվով պորտուգալացիների հետ խաղից հետո ֆուտզալի վրա է կենտրոնացել: 

Սա աննախադեպ փաստ է: Առջևում էլ ընտրություններ են, այնպես որ մեր վարչապետը կարող է քաղաքացիների հետ հանդիպումներում վստահ հայտարարել, որ վերջին 3000 տարում այսպիսի հաշիվ չէր գրանցվել: Հեղափոխությունից հետո ֆուտզալի խաղերում գոլերի քանակն աճել է 980 տոկոսով: Վայ, կներեք, էն մի շվարած գոլը չէինք հաշվել, 981 տոկոսով: Ու ամեն գոլն էլ ինքնիշխան է եղել:

Հետաքրքիր է, որ ֆուտզալի խաղի տևողությունը 40 րոպե է: Այսինքն՝ րոպեում երկու գոլից ավել: Էդ ինչքա՞ն են վռազել ուրախացնել վարչապետին: 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   111 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ