...

Շուտ-շուտ ասեք, չմոռանաք

Շուտ-շուտ ասեք, չմոռանաք

ԱԺ փոխխոսնակ, ՀՅԴ ԳՄ անդամ Իշխան Սաղաթելյանն ասել է. «Եթե մեզ հաջողվեց Արցախում 40,000 մարդ հանել փողոց, Հայաստանում առնվազն 100,000-ից ավել մարդ կհավաքենք»:

«ՉԻ». Մի քանի օր առաջ Չեխիայի մայրաքաղաք Պրահայում 80 հազարանոց ցույց տեղի ունեցավ: Չզարմանաք, եթե Իշխան Սաղաթելյանը հայտարարի, որ չեխերին իրենք են փողոց հանել: 

Բա, պարզվում է, Արցախում իրենք են ցույցը կազմակերպել: Այն ուժը, որը 2 ամիս շարունակ Ֆրանսիայի հրապարակում ի վիճակի չէր նույնիսկ բլոտի սաստավ հավաքել, ժողովրդին ժեխ էր համարում, որ չեն միանում իրենց, հիմա «վենա» է մտել մի գործընթացի, որի մասին միայն ռադիոյից է իմացել:

Բայց հիմա ոգևորվել են, 100 հազարից են խոսում: 

Չնայած՝ ինչի՞ վրա ենք զարմանում: Արցախում մեր ինքնապաշտպանական ուժերի բոլոր ռազմական հաջողությունները սրանք հաջողությամբ իրենց էին վերագրում, Շուշին որ ազատագրվել էր, հերթով գնում, այնտեղ սելֆի էին անում՝ ՀՅԴ դրոշով, հետո տարածում, թե նայեք ոնց ենք Շուշին գրավել: 

 


 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   633 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ