...

Սինանյանը սին հույսերով էր տուն եկել

Սինանյանը սին հույսերով էր տուն եկել

Կալիֆորնիա նահանգի Գլենդել քաղաքի նախկին քաղաքապետ Զարեհ Սինանյանը, որն այժմ Հայաստանում զբաղեցնում է սփյուռքի գործերով հանձնակատարի պաշտոնը, այդպես էլ չի կարողացել սկսել ու ավարտել լոսանջելեսահայերի հետ իր հանդիպումը։ Այն տապալվել է, քանի որ ներկաները միջոցառման սրահում սկսել են բողոքի ակցիան հենց այն պահին, երբ Սինանյանը ներս է եկել՝ մասնակցելու հանդիպմանը։ «Նիկոլ դավաճանից» մինչև «Զարեհ դավաճան» կարգախոսների արանքում իրավիճակն այնքան է թեժացել, որ նախկին քաղաքապետը բառացիորեն փախուստի է դիմել միջոցառման սրահի հետնամուտքից։ 

Զարեհն է, էլի, Սինանյան։ Հեղափոխության օրերին, երբ դեռ չէր կողմնորոշվում՝ ի՞նչ անել՝ մեկ ՀՅԴ-ականների դուռն էր գնում, մեկ՝ ռամկավարների, մեկ՝ ազատ ակտիվիստների, մինչև մեկը նկատեր ու նրան գործոն դարձներ։ Ինչ-որ պահից, երբ ընդդեմ Սերժ Սարգսյանի ուժերն արդեն բազմամարդ հավաքներ էին անում Գլենդելում, Սինանյանը փորձում էր իր առանձին խաղը խաղալ՝ էլի հանրահավաքներ անել հօգուտ հեղափոխության։ Երբ տեսավ, որ իր հետևից գնացողներն այնքան փոքրաթիվ են, որ ամոթ է այդքանով փողոց դուրս գան, փոխեց մարտավարությունը։ Հանրահավաքային պիկի օրերից հերթականն էր, երբ Սինանյանն իր քիչ մարդկանցով ակցիա էր իրականացնում Գլենդելի փողոցներից մեկում։ Տեղեկանալով, որ Գլենդելի քաղաքապետարանի դիմաց հավաքված բազմությունը տասնյակ հազարներով գերազանցում է իր հավաքին, շտապեց միանալ։ Այդ օրվա երթի շարքերում նա պետք է քայլեր ամենավերջում, սակայն հավաքի կազմակերպիչներին այնքան էր ոգևորել միասնությունը, որ նրանք թույլատրեցին, որ Սինանյանը քայլի իրենց կողքով։ Գիտե՞ք՝ ինչ արեց Սինանյանն այդ ժամանակ։ Տեսասկայպով զանգահարեց Ալեն Սիմոնյանին, ցույց տվեց քայլող մարդկանց հոծ բազմությունը՝ այնպես ներկայացնելով, թե այդ ամենն իր շնորհքն է։ Եվ մինչ շատերն ապշած փորձում էին հասկանալ, թե ով է Սինանյանը, նա տեղափոխվեց Հայաստան։ Այնպես որ Գլենդելում բոլորը գիտեն՝ ով է Սինանյանը, և նրան պարզապես իր չափով ընդունելության են արժանացրել։ Արտառոց ոչինչ չի կատարվել։ 

Գոհար Վեզիրյան 

ՎԱՐԿԱՆԻՇ

   4013 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ