...

Բարոյականով կրած ունենք

Բարոյականով կրած ունենք

Սփյուռքի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ Ցեղասպանության ճանաչման գործընթացն ավարտվել է:

«30 տարի մենք Ցեղասպանության ճանաչման համար Սփյուռքում հսկայական ռեսուրսներ ենք օգտագործել, բայց հասանք մարտավարական արդյունքների, ռազմավարական արդյունքների չհասանք: Այսինքն՝ Ցեղասպանությունը ճանաչվեց, մենք տարանք բարոյական հաղթանակ, բայց դրանով այսօրվա հայ ժողովրդի անվտանգությունը չբարելավվեց»:

«ՉԻ». Պատկերացնո՞ւմ եք, որ Իսրայելի որևէ պաշտոնյա հայտարարի, թե Հոլոքոսթի ճանաչման գործընթացն ավարտվել է: Բզիկ-բզիկ կանեն:

Ենթադրում ենք, Սինանյանի այս հայտարարությունից հետո մեր կառավարությունը պաշտոնական նամակով Թուրքիայի իշխանություններին կծանուցի, որ Ցեղասպանության հարցը փակված է: Երաշխիքներ էլ կտան, որ մեր կողմից «մուտիտներ» չեն լինելու: 

Մանավանդ, որ արդեն հաղթանակ ենք տարել, ճիշտ է, բարոյական, բայց էլի հաղթանակ է: 

ՎԱՐԿԱՆԻՇ

   375 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ