...

Սիրեք զմիմյանս... թե չէ չագուճով կխփեմ

Սիրեք զմիմյանս... թե չէ չագուճով կխփեմ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը  «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ ասել է. «Ինձ համար պակաս կարևոր չէ Հիսուս Քրիստոսի քաղաքական ընկալումը, որովհետև Հիսուս Քրիստոսը ոչ միայն Աստծո որդին է, այլև առաջնորդի իդեալական կերպար և իմ ընկալմամբ նաև երբևէ երկրագնդի վրա քայլած ամենամեծ հեղափոխականը»:

ՉԻ.- «Հիմար մարդը դուրս է տալիս, խելոքը զգուշանում է, իսկ իմաստունը լռում»: Հեղինակի անունը չենք նշում, որ ՀՀ ՔԿ-ն գործ չհարուցի:

Չմեռանք, սա էլ տեսանք: Քրիստոսին սարքին հեղափոխական, էն էլ քայլող: Մի քիչ գնա, ՔՊ-ի կուսակցական դպրոցը Քրիստոսի անունով կդարձնեն, որպես իրենց գաղափարական առաջնորդ, ՔՊ-ն էլ կներկայացնեն որպես ոչ թե Քաղաքացիական, այլ Քրիստոսի Պայմանագիր: Դժվար թե Ադրբեջանում դրանից զայրանան, քանի որ Քրիստոսը ղարաբաղյան պատերազմին որևէ կերպ չի մասնակցել:

Ապեր, բա որ Քրիստոսին քայլող հեղափոխական ես ընկալում, էդ ինչի՞ իր արարքներն էլ չես ընկալում: Հիսուսին տարիներ շարունակ քննադատում էին, ինչ ասես, որ նրա հասցեին չէին ասում, վիրավորում, հայհոյում, տեսած կա՞ս, որ մեկին բռնել տա, կամ հայցով դիմի Հռոմեական կայսրության գլխավոր դատախազություն՝ իրեն զրպարտելու համար 30 արծաթ փոխհատուցում պահանջի:

Քեզ մեկը մի բան է ասում, սպեցնազով, մարտական ջոկատներով ցխում ես ասֆալտին, նետում բանտերը:

Լավ, եկեք շատ չբզբզանք, թե չէ կբռնի, մի օր էլ Մուհամեդ մարգարեի, Բուդդայի ու Կրիշնայի մասին եսիմինչեր կասի, ամոթից փախնելու տեղ չենք ունենա:

Հ.Գ. Քրիստոսը ժողովրդի մեղքերն իր վրա էր վերցնում, իսկ այստեղ էս մարդն է իր մեղքերը ժողովրդի վրա գցում:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   483 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ