...

Պռիվետ, Նիկոլ

Պռիվետ, Նիկոլ

Քաղաքագետ Հարություն Մկրտչյանը, «Հայկական ժամանակի» հետ զրույցում անդրադառնալով հանրային տրանսպորտում ՔՊ-ական պատգամավոր Հակոբ Ասլանյանի հետ կապված միջադեպին, ասել է. «Եթե իրավապահները համարժեք կերպով չպատասխանեն, ուրեմն պետք է անցնենք նրանց դաշտ և հետները խոսենք իրենց սիրած մեթոդներով, իսկ իրենց մեթոդները բոլորիս հայտնի են. պադեզդներում ծեծելուց մինչև զուգարանում «Պռիվետ Ռոբ»-ի համար մարդկանց սպանելը»:

«ՉԻ». Մալադեց: Նստի՛ր, հինգ:

Ժամանակն է, որ իշխանությունները օրենք սահմանեն և լայն լիազորություններով օժտեն իրենց սպասարկող լաքեյներին, որպեսզի վերջիններս զուգարաններում մարդ սպանեն, պադեզդներում գլուխ ջարդեն: 

Նույնիսկ կարելի է Հին Հռոմի դիկտատոր Լուցիոս Կոռնելիուս Սուլլայի պես դրամական պարգևներ խոստանալ նրանց, ովքեր հաշվեհարդար են տեսնում ընդդիմախոսների հետ և այդ պրոսկրիպցիաները՝ գնացուցակով, բանով, պատերին սոսնձել:

Քոչարյանական կադրին զուգարանում ծեծելը՝ 1 միլիոն դրամ պարգև և 80 տոկոս զեղչով ընթրիք Աննա Հակոբյանի հետ:

Սերժական կադրին պադեզդում ծեծելը՝ 150 հազար դրամ, կոտրվածք հասցնելով ծեծելը՝ 300 հազար:

Իշխանության ներկայացուցիչների վրա թարս նայողներին ապտակելը՝ 21350 դրամ, իսկ ապտակելով թքելը՝ 44 000 դրամ, պլյուս՝ անվճար սելֆի Ալեն Սիմոնյանի հետ:

Փող է, էլի, աշխատեք: 

ՎԱՐԿԱՆԻՇ

   423 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ