...

Սխալ խուլիգանություն

Սխալ խուլիգանություն

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը Տելեգրամի իր էջում տեսանյութ է հրապարակել և գրել. «Այսօր մի ոչնչություն իրեն թույլ է տվել խուլիգանական արարք հանրային տրանսպորտով երթևեկող ՀՀ ԱԺ պատգամավոր 69-ամյա Հակոբ Ասլանյանի նկատմամբ, ով, ի դեպ, երեք պատերազմի մասնակից է:

Այս խուլիգանական արարքը շատ արագ արժանանալու է օրենքի ամենախիստ արձագանքին, թող հանկարծ որևէ մեկը չկասկածի»:

«ՉԻ». Սա գիտե՞ք՝ ինչի նման է. ոնց որ ԻԳԻԼ-ը դատապարտի Մոսկվայի «Կրոկուս Սիթիում» տեղի ունեցած ահաբեկչությունը, ու դեռ մի բան էլ հայտարարի, որ ահաբեկիչները պետք է խիստ պատժվեն:

Հակոբ Ասլանյանի հետ կապված միջադեպն իսկապես անթույլատրելի էր ու տհաճ, բայց որ մարդկանց վրա թքող ու անպատիժ մնացող անձնավորությունն է խուլիգանության ու օրենքի մասին խոսում, բա սա անեկդոտ չի՞:

Իմիջիայլոց, Ալեն Սիմոնյանն իր արարքը բացատրում էր նրանով, որ դա էմոցիոնալ պոռթկում էր, պահի տակ չի կարողացել զսպել էմոցիաները, կոպիտ ասած՝ աֆեկտի տակ է եղել:

Հիմա որ Հակոբ Ասլանյանին վիրավորած անձը հայտարարի, թե էմոցիոնալ պոռթկում է ունեցել, աֆեկտի տակ է եղել, պիտի բաց թողնեք, չէ՞, որովհետև դա խուլիգանությունն արդարացնող հանգամանք է: 

Հարցադրումը հռետորական է, պատասխանը՝ ակնհայտ:

ՎԱՐԿԱՆԻՇ

   317 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ