...

Սկսեք ձեզանից, անջատեք գազը

Սկսեք ձեզանից, անջատեք գազը

ԱԺ Պաշտպանության և անվտանգության մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը` 1in.am-ի հետ հարցազրույցում ասել է. «Գազ, հումանիտար խնդիր․․․ հակառակորդը փորձում է մեզ թուլացնելով նոր առաջարկներ ներկայացնել: Մենք պետք է միակամ լինենք, սովորենք գազատարը փակ վիճակում ապրել»:

«ՉԻ». Դե, արի ձեզանից էլ սկսենք, պրն Քոչարյան: Հենց այսօր ձեր տան գազի վինտիլը փակեք ու յոլա գնացեք առանց գազի: Մանրից սովորեք: Օրինակ ծառայեք: Կերոսինկա ձեռք բերեք, դրանով ճաշ եփեք, տուն տաքացրեք: Թե որ այդքան հեշտ է ասելը:

Բայց լավ է ասում. մենք պետք է սովորենք: Մենք՝ ո՞վ: Երևանից ասում է՝ մենք պետք է սովորենք՝ իմանալով, որ գազի խնդիր ոչ թե ինքը, այլ արցախցին ունի: Ուրեմն՝ անջատեք ձեր տան գազը, և դրանով զորակցություն կհայտնեք արցախցուն: Այնքան ժամանակ, մինչև Արցախում գազի մատակարարումը չվերականգնվի:

Հ.Գ. Մենք չենք զարմանա, եթե վաղն էլ հայտարարեն, թե պետք է սովորենք առանց լույսի ապրել:

 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   764 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ