...

Սկսեք խոստովանել

Սկսեք խոստովանել

Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում հայտարարել է. «Այն ուսուցիչները, որ իրենք կխոստովանեն, որ չունեն համապատասխան որակավորում, բնականաբար, մենք այդ ուսուցիչներին կաջակցենք մասնագիտական վերապատրաստում անցնել և աշխատանք փորձել գտնել բոլորովին այլ ոլորտում, որովհետև մենք կարծում ենք, որ կառավարությունը չի կարող հանդուրժել ցածր որակավորում ունեցող ուսուցչի ներկայությունը հանրակրթական դպրոցներում»:

«ՉԻ». Իսկ գուցե մինչև ուսուցիչներին հասնելը, լավ կլիներ՝ երկրի իշխանավորնե՞րը խոստովանեին, որ չունեն համապատասխան որակավորում, մենք մեր հնարավորությունների սահմաններում նրանց աջակցեինք, մի քիչ խելք սովորեցնեինք, հետո փորձեինք նրանց համար աշխատանք գտնել բոլորովին այլ ոլորտում: 

Որովհետև հանրությունը չի կարող հանդուրժել ցածր որակավորում ունեցող պաշտոնյաների ներկայությունը պետական համակարգում: 

Բայց դե, ունենք այն, ինչ ունենք: Ուսուցիչներ ջան, ջաններդ յուղեք: Խորհուրդ կտանք միանգամից մեղայականով ներկայանալ մոտակա քաղմասի բաժին և խոստովանել, որ ձեր գործում անպիտան եք: Թպրտալու տեղ չունեք: Հանձնվե՛ք:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1176 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ