...

Սկսվում է մեծ խաղը՝ հանուն փրկության

Սկսվում է մեծ խաղը՝ հանուն փրկության

«5165» շարժման առաջնորդ Կարին Տոնոյանը երեկ հայտարարել էր, որ դադարեցնում է մասնակցությունն «Ազատագրական շարժմանը», որ նոր-նոր է ձևավորվել։ ArmLur.am-ի հետ զրույցում շարժման նախաձեռնող խմբի անդամներից նախկին պատգամավոր Սոֆյա Հովսեփյանն ասել է. «Պարզ է, սակայն, որ ինչ-որ խնդիր կա, որ մեզ հետ նույն հարթակում լինելն անհնարին համարեց»:

«ՉԻ». Սա մեր տեսած ազատագրական շարժումներից թերևս ամենաազատագրականն է: Շատ արագ իրարից ազատվում են: 

Ենթադրում ենք, որ հայրենիքի փրկության գործընթացը մարզական սկզբունքով է լինելու: Այսինքն՝ ստեղծվելու են 8 ազատագրական շարժումներ, որոնք զույգերի են բաժանվելու և քառորդ եզրափակիչում պայքարելու են իրար հետ: Հաղթողները դուրս են գալու կիսաեզրափակիչ, այնտեղ երկու զույգի են բաժանվելու, իրար դեմ կռվեն, հաղթողները դուրս գան ֆինալ:

Ֆինալում էլ ով հաղթի, նա էլ իշխանության հետ Սուպերֆինալում կխաղա: Ով հաղթի, նա էլ կդառնա Հայրենիքի փրկության գլխավոր ազատագրական շարժումը: 

Հ.Գ. Իմիջիայլոց, մրցաշարին մասնակցելու հայտ է ներկայացրել նաև Արթուր Ղազինյանը, որը ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնի ազատագրական շարժման ականավոր առաջամարտիկներից մեկն է: 
 

ՎԱՐԿԱՆԻՇ

   793 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ