...

Դուք իրար լավ լրացնում եք

Դուք իրար լավ լրացնում եք

ԱԺ պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Գիտեք սարսափեցնողը ո՞րն է, որ մարդիկ կան իրենց պլաստինկան չի փոխվում ու մնացել են «նախկինները» բառի տակ: Ասենք Սյունիքի, Վարդենիսի դիրքերի կահավորումից ես խոսում, ասում են դա 27 տարի պետք է արվեր, ոչ թե էս երեք տարում:

Տո այ անաստվածներ, նոյեմբերի 9-ից հետո է էդ մասը սահման դարձել, 27 տարի առաջ ի՞նչ անեին»:

«ՉԻ». Այս հարցին պետք է երկու կողմից նայել: Առաջինն այն է՝ իսկապես, նախկին իշխանությունները 20 տարի շարունակ ոչինչ չեն արել խաղաղություն հաստատելու համար, համարել են, որ 1990-ականներին Արցախի հարցը լուծել են, հետևաբար, Սյունիքից մինչև Վարդենիս սահմանները ամրացնելու, պաշտպանա-ինժեներական աշխատանքներ իրականացնելու կարիք չկա: Ինչի համար անեին, եթե սահմանը հարյուրավոր կիլոմետրերով հեռու էր այդ հատվածներից:

Հիմա, 44-օրյա պատերազմից հետո, ադրբեջանցիները եկել, հասել են նոր սահմաններ: Որտեղ ոչ մի դիրքեր չունենք: Իշխանություններն էլ մինչև հիմա չեն հասկացել, որ պատերազմը դեռ չի ավարտվել, մտածում են, որ այլևս ապագա կա, ինչպես նաև ռուսներ կան, հետևաբար, հայ-ադրբեջանական սահմանը ամրացնելու, նոր դիրքեր կառուցելու շտապ կարիք չկա: Թե բան լինի, ռուսները կմիջամտեն: Ու հիմա ունենք այսպիսի վիճակ:

Բայց Սոֆյա Հովսեփյանը թող շատ չվրդովվի: Մենք իրեն դեռ կանդրադառնանք: Որքան հիշում ենք, սա այն պատգամավորն էր, որը նույնպես համարում էր, որ Արցախի հարցը լուծված է և կենդանի արարածներ էր բնորոշում բոլոր նրանց, ովքեր խոսում էին խաղաղության կամ փոխզիջումների անհրաժեշտության մասին: 
 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   890 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ