...

Սմայլաբազար

Սմայլաբազար

Պարզվում է, որ ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Նարեկ Գրիգորյանն իր դստեր անունը Սմայլի է դրել:

«ՉԻ». Մեր մեջ ասած, վաղուց ժամանակն է, որ մի հատ թարմացնենք հայկական անունները: Թե չէ 3000 տարի է, թթված ենք Հայկի, Նահապետի, Տիգրանի ու Արգիշտիի վրա:

Առաջարկում ենք անվանումների նոր, 21-րդ դարի մարտահրավերներին համահունչ տեսականի: Պետք է մի քայլ առաջ լինենք մեր հարևաններից ու Ավստրիայից:

Օրինակ՝ ի՞նչ վատ անուն է Լայքուհին, Սրտուհին: Կամ՝ Մեյլինե, Սոֆթիկ: Տղամարդկանց շրջանում պետք է տարածել Գուգլեն (քուչում՝ Գուգլո), Յանդրանիկ (քուչում՝ Յանդո), Լայվերտ անունները: 

Իսկ եթե ուզում եք, որ ձեր երեխան երգչուհի դառնա, անունը դրեք Վիրուսո: 


 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1395 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ