...

Էջեր անտեսանելի հերոսների կյանքից

Էջեր անտեսանելի հերոսների կյանքից

Oրեր առաջ ՔՊ-ական պատգամավոր Նարեկ Գրիգորյանը խորհրդարանում իր ելույթի ժամանակ ասել էր, թե 44-օրյա պատերազմի օրերին եղել է «Գեղարքունիք» ջոկատի հրամանատար, և իր մոտ են բերել ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանի հորը՝ Վաչիկ Սաղաթելյանին, որն էլ իբր խնդրել է Նարեկ Գրիգորյանին, թե ինքը հիվանդ է, իրեն թողնեն՝ գնա տուն:

Նշված առիթով Yerkir.am-ը հարցում է ուղարկել ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանին՝ խնդրելով պարզաբանել, թե առաջնագծի ո՞ր հատվածներում է մարտնչել Նարեկ Գրիգորյանի գլխավորած «Գեղարքունիք» ջոկատը:

ՊՆ գլխավոր քարտուղարը գրավոր պարզաբանել է, որ Նարեկ Գրիգորյանի գլխավորած «Գեղարքունիք» ջոկատն առաջնագծում չի մարտնչել, առանձին որևէ մարտական առաջադրանք չի կատարել, ջոկատի անձնակազմից զոհեր և վիրավորներ չեն եղել, պարգևատրման ներկայացումներ չեն եղել:

«ՉԻ». Իրականում ՊՆ-ն չէր կարող այլ պատասխան տալ: Որովհետև դա ռազմական գաղտնիք է: Միայն հարյուր տարի հետո կգաղտնազերծեն փաստերը, թե ինչպես է Նարեկ Գրիգորյանն ու իր «Գեղարքունիք» ջոկատը գեղարքունիք արել ադրբեջանական բանակին, ստրատեգիական նշանակության օպերացիաներ իրականացրել, որի արդյունքում հակառակորդը շշկռվել է:

ՔՊ-ական պատգամավորը շատ համեստ է, չի սիրում խոսել իր հերոսությունների մասին: Արել է, անցել, գնացել է: Պետք չի փորփրել նրա անցյալը: Մեկ է, իրականությունը չենք իմանա: Ինքը մեր անտեսանելի հերոսների շարքում իր փառահեղ տեղն է գտել: Խորհրդարանում:  

 

ՎԱՐԿԱՆԻՇ

   1352 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ