...

Աստղերը հուշում են. Նարեկ Գրիգորյան

Աստղերը հուշում են. Նարեկ Գրիգորյան

Նարեկ Գրիգորյան. Կենդանակերպի նշանը՝ Անհայտ Աքլոր

Այս համաստեղության տակ ծնվածների համար շաբաթը հագեցած կլինի ռազմաօրենսդրական իրադարձություններով:

Երկուշաբթի օրը անվտանգության աշխատակիցները ձեզ թույլ չեն տա մտնել խորհրդարանի տարածք, մինչև Ալեն Սիմոնյանը չզանգի ու ասի՝ հա, տենց պատգամավոր կա:

Երեքշաբթի օրը առավոտյան կգնաք խորհրդարան, բայց իմանալով, որ ընդդիմադիր պատգամավորները բացակայում են, կվերադառնաք տուն:

Չորեքշաբթի օրը կընտրվեք ՀՀ Ազգային Ժողովի բոքսի ու լեզվակռվի մշտական հանձնաժողովի փոխնախագահ:

Հինգշաբթի օրը Ազգային անվտանգության ծառայության սպեցնազը կձերբակալի բոլոր այն լրագրողներին, որոնք նկարահանել են ձեր օրենսդրական գործունեությունը:

Ուրբաթ օրը կպարգևատրվեք «Մարտական գյաջ» 2-րդ աստիճանի թվանշանով՝ հակառակորդին անդառնալի վնաս պատճառելու համար: 

Շաբաթ և կիրակի օրերին շատ պարապեք. առաջիկայում ձեր աստեղային ժամի համար լայն հեռանկարներ են բացվելու:

ՎԱՐԿԱՆԻՇ

   1003 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ