...

Ստատուս՝ անզորության մասին

Ստատուս՝ անզորության մասին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը թվիթերյան իր էջում գրել է. «Սա արդեն երկրորդ դեպքն է, երբ Ադրբեջանը հրաժարվում է կատարել հայ ռազմագերիներին ազատ արձակելու իր խոստումը. առաջինը մայիսին էր, երբ Բրյուսելում խոստում տրվեց, իսկ երկրորդը՝ հիմա, երբ Վաշինգթոնում պարտավորվել էր ազատ արձակել 17 հայ գերիներին՝ մինչև սեպտեմբերի 30-ը»:

«ՉԻ». Մի հատ լավ հոդված է պետք գրել Ալիևի դեմ: Պետք է ցույց տալ, թե ինչքան վատն է նա: Մունդառ մարդ է: Էն ֆեյքերի ֆաբրիկային պատվիրեք՝ թող նրան փաստերով սատկացնեն: Լայքերով, սրտիկներով էլ ապահովել նման նյութերը, որ Ադրբեջանում սթափվեն:

Փաշինյանի այս գրառումը ոչ թե Ադրբեջանի իշխանությունների ուխտադրուժ էության մասին է, այլ Հայաստանի անզորության: Ու դա չեն էլ թաքցնում: Իբր ակտիվ արտաքին քաղաքականություն են վարում. սրա հետ են հանդիպում, նրա հետ, տարբեր երկրների բարձրաստիճան պաշտոնյաների հետ համատեղ լուսանկարներ են տարածում, թե նայեք՝ երկրի հեղինակությունն ինչքան բարձր է: 

Բայց գերիների հարցում ոչ Վաշինգտոնի աջակցությունն ենք տեսնում, ոչ էլ՝ Եվրոպայի: Այնպես որ, էդ ֆոտոները ջնջեք: 


 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   489 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ