...

Ստախոսի զրոները շատ են

Ստախոսի զրոները շատ են

ԱԺՄ նախագահ Վազգեն Մանուկյանը՝ ՀՅԴ երիտասարդական կառույցի անդամների հետ հանդիպմանը խոսելով ղարաբաղյան պատերազմում մեր ունեցած հաղթանակների և պարտության մասին, ասել է. «Լևոն Տեր-Պետրոսյանն ասում էր՝ ղարաբաղցիները հայ չեն, ասում էր՝ Ղարաբաղը մեզ համար բեռ է»:

«ՉԻ». Ընդհանրապես, եթե Լևոն Տեր-Պետրոսյանն իրեն վերագրվող հորինված մտքերի, հայտարարությունների, որոշումների համար դատի տար ու ամեն ստախոսից որպես փոխհատուցում շատ չէ, մի 50 հազար դրամ ստանար, հիմա Հայաստանի թիվ 1 օլիգարխը կլիներ:

Հոսանքը հողին տալու մասին լսել էինք, մազութը ուտելու մասին լսել էինք, թուրքական դժվար եփվող լոբու մասին լսել էինք... բոլորը չթվարկենք, բայց Վազգեն Մանուկյանն ինքն իրեն գերազանցեց: Ատելությունն ու մաղձը ինչքան պիտի մարդու ուղեղում գերիշխեն, որ այսքանից հետո, հանուն իր անձնական ամբիցիաները բավարարելու, Հայաստանն ու Արցախը այսպիսի աղետների հասցնելուց հետո, կանգնի, նման բան հայտարարի:

Էդ դաշնակ ջահելներից մեկը հարցներ՝ ե՞րբ է ասել, որտե՞ղ, տեսանյութը կամ ձայնագրությունը կա՞: Ասեին՝ թե մեջդ մի գրամ արժանապատվություն մնացել է, բեր, ասածներդ հիմնավորի: Չեն հարցնի, որովհետև դաշնակ են: Վազգեն Մանուկյանն էլ չի պատասխանի, որովհետև Վազգեն Մանուկյանն է՝ վերջացած, պրծած: Մի սուտ ավել, մի սուտ պակաս, դրանից զրոյի արժեքը չի փոխվելու:



 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   3354 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ