Այսօր՝ հոկտեմբերի 10-ին, ժամը 9:35-ին, 26 համարի երթուղու ավտոբուսը հերթական անգամ փչացել էր։ Բացի այն, որ ուղեվարձը վճարած ուղևորները ստիպված էին ուրիշ տրանսպորտի սպասել և կրկնակի վճարել, նրանք ստիպված էին իջնել կանգառից դուրս, վազելով հասնել մի կանգառ, որտեղ ավտոբուսները արդեն լեփ-լեցուն էին, և գրեթե անհնար էր խցկվել։ Ավելին, շատերը ստիպված էին սպասել հաջորդ 26-ին, քանի որ Լուկաշին փողոցից Լենինգրադյանով մինչև Դալմա ներառյալ դեպի Խանջյան գնացող միակ տրանսպորտային երթուղին 26-ն է։ Բնական չէ՞, որ այդ ծանրաբեռնվածությամբ երթուղին կփչանա։ Արդյունքում մի ամբողջ ավտոբուս ուղևոր ուշացավ աշխատանքից։ Հետաքրքիր է, Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչությունը տրանսպորտային ցանցի գործունեությունից իսկապես գլուխ հանող ոչ մի մասնագետ չունի՞։
Մելանյա Ծառուկյան