...

Սխալ հարցեր մի տվեք

Սխալ հարցեր մի տվեք

Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, թե «2020 թ պատերազմից հետո ինձ հազարավոր հարցեր են հնչել՝ ի՞նչ ես արել պատերազմը կանգնեցնելու համար, որևէ մեկը չի հարցրել՝ իսկ որևէ բան արե՞լ ես պատերազմում հաղթելու համար»։

Իսկ գիտե՞ք, թե ինչու է Նիկոլ Փաշինյանին տանջում այս փաստը։ Որովհետև «ի՞նչ ես արել պատերազմը կանգնեցնելու համար» հարցին առ այսօր չի կարողանում հոդաբաշխ պատասխան գտնել։ Ինչքան փորձել է՝ ինքնախոստովանական ցուցմունք է ստացվել։ Իսկ ահա «որևէ բան արե՞լ ես պատերազմում հաղթելու համար» հարցին մեկը մեկից սիրուն պատասխաններ կտար՝ է՛լ ելակ, է՛լ ՍՈՒ-30 ինքնաթիռներ, է՛լ «Էրատո» ջոկատ, է՛լ Աշոտիկի սխրանքներ․․․ Իսկ երախտամոռ ժողովուրդը, իրեն նման հնարավորությունից զրկելով, անհարմար հարցեր է տալիս։

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   943 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ