...

Սյուրպրիզներ, սյուրպրիզներ

Սյուրպրիզներ, սյուրպրիզներ

Կառավարության նիստում Նիկոլ Փաշինյանն այսօր հայտարարել է. «Տհաճ անակնկալ է. մինչև հիմա Մեղրիի մանկապարտեզը չի գործում»:

«ՉԻ». Մենք այնպես հասկացանք, որ վարչապետը չունի օգնական, խորհրդական, լավ ընկեր, անուշ ախպեր, որ զեկուցեն կամ տեղեկացնեն, թե երկրում ինչ կա, չկա: Դե, ինքն էլ զբաղված մարդ է, չի հասցնում հետևել երկրի կյանքին:

Որ իմանանք՝ այդպես է, այնքան անակնկալներ կմատուցենք Փաշինյանին: Օրինակ՝ չգիտենք, երևի իր համար անակնկալ կլինի իմանալը, որ Տաթև-Աղվանի ճանապարհը մինչև հիմա կիսաքանդված, կիսավեր վիճակում է:

Կամ, Հատիս լեռը՝ գագաթով, խոտերով ու կաքավներով, սեփականաշնորհված է: Ջրի գնով: Մի հատ ասեք, կարող է մինչև հիմա չգիտի: 

Բայց ամենատհաճ անակնալն այն է, որ արդեն ահագին ժամանակ է՝ Հայաստան պետությունը չի գործում:

 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1150 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ