...

Տարածաշրջանի ամենամարտունակ Անդոն

Տարածաշրջանի ամենամարտունակ Անդոն

ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը ենթադրություն է արել, թե փողոցներ փակող երիտասարդների մի մասը եռամսյա վարժական հավաքներից ու պարտադիր զինծառությունից խուսափած կոնտինգենտ է, և Ոստիկանությանն ու ԱԱԾ-ին կոչ է արել հավաքագրել նրանց տվյալներն ու փոխանցել պաշտպանության նախարարությանը, որպեսզի նրանց ներգրավեն Հայաստանի և Արցախի սահմանների պաշտպանության գործում։

Անդրանիկ Քոչարյանը երևի մոռացել է, որ իր շեֆը վաղուց արդեն չի համարձակվում որևէ կերպ առնչվել Արցախի սահմանների պաշտպանության գործին, բայց գաղափարը լավն է։ Այլ հարց է, որ պարտադիր զինծառայությունից խուսափածների տվյալների հավաքագրումը պետք է սկսել ԱԺ պատգամավորներից։ Միայն ՔՊ-ից մի դասակ հաստատ կձևավորվի, մի ջոկ էլ «Հայաստանից» ու «Պատիվ ունեմից» կհավաքվի։
 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1093 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ