...

Տարածաշրջանի ամենապահանջված ձմերուկը

Տարածաշրջանի ամենապահանջված ձմերուկը

Նիկոլ Փաշինյանը Վլադիվաստոկում ելույթ է ունեցել ու մեծ դժվարությամբ՝ կմկմալով-բանով փորձել «տեղ հասցնել» այն միտքը, որ Հայաստանը հույս ունի Ռուսաստանի օգնությամբ կարգավորել հարաբերությունները Թուրքիայի հետ։

Երբևէ տեսե՞լ եք, թե ինչպես են արևելյան շուկաներում ձմերուկ վաճառում։ Նախ մի կես ժամ սակարկում են, հետո գնորդն ասում է, որ առնելուց առաջ պիտի կտրի ձմերուկն ու համտես անի, վաճառողն ասում է «էլ մի՛ ձևեր թափի, համը լավ էլ գիտես» ու չի համաձայնվում, հետո պոտենցիալ գնորդը սեղմում է ձմերուկը, ձեռքի ափով տարբեր կողմերից խփում, «կտտըցնում»․․․ Հիմա պատկերացրեք՝ այդ պահին հանկարծ ձմերուկը հայտարարի, թե հույս ունի վաճառողի օգնությամբ կարգավորել հարաբերությունները գնորդի հետ։ Առաջին ռեակցիան, կարծում ենք, միանգամայն կանխատեսելի է․ վաճառողը նույնպես կսկսի «կտտըցնել» ձմերուկը։ Անհասկանալի է միայն, թե ինչո՞ւ է գործարքի կայացումն անվանվում «խաղաղության դարաշրջան»։

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   358 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ