...

Տարածաշրջանի ամենապայմանագրունակ չուկչան

Տարածաշրջանի ամենապայմանագրունակ չուկչան

Կառավարության նիստում Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, թե «Ադրբեջանի գործողությունները հարցեր են առաջացնում այդ երկրի պայմանագրունակության վերաբերյալ»։ Երևի ցանկացել է ասել, որ Ադրբեջանն ունակ չէ կատարել պայմանագրով իր իսկ ստանձնած պարտավորությունները։

Հիշում եք, չէ՞, հայտնի անեկդոտը։ Չուկչային հարցնում են՝ ովքե՞ր են ամենահիմար մարդիկ, ասում է «երկրաբանները․ մի տարի է բոլորին բացատրում եմ, որ իմ կինը իրենց կինը չի՝ չեն հասկանում»։ Հիմա Նիկոլ Փաշինյանի դեպքն է՝ նրան թվում է, թե Ադրբեջանն իր ստորագրած պայմանագրի կետերը չի կատարում, որովհետև կամ չի հասկանում, կամ չի կարող (ունակ չէ)։ Իրականում ճիշտ հակառակն է՝ Ադրբեջանն այդ կետերը չի կատարում, որովհետև հասկանում է, որ կարո՛ղ է (ունակ է) չկատարել։ Իսկ իրական չհասկացողը նա է, ով պայմանագիր է ստորագրում՝ առանց դիմացինին դրա կատարումը պարտադրելու որևէ լծակ ունենալու։
 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   2538 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ