...

Տարերային աղետների խաչմերուկ

Տարերային աղետների խաչմերուկ

Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը լրագրողների հետ զրույցում հայ-թուրքական սահմանների հնարավոր բացումը համեմատել է փակուղու և խաչմերուկի տարբերությունների հետ. «Սահմանի բացվելուց հետո Հայաստանը փակուղուց կդառնա խաչմերուկ: Բնականաբար, սրա արդյունքում կունենանք շատ մեծ տնտեսական էֆեկտներ»:

«ՉԻ». Այսօր Նյու Վասյուկիների օր է: Ինչ-որ նոր ու էֆեկտիվ գյուղեր են որոշել կառուցել, խաչմերուկից են խոսում: Նախ, դեռ պարզ չի՝ Հայաստանը խաչմերուկ կդառնա՞, թե՞ կսարքեն խաչմերուկ: 

Դարձնեն մի խաչմերուկ, որտեղ կարգավորողը մենք չենք լինելու և ըստ այդմ՝ դրա էֆեկտներն էլ ուրիշներին են հասնելու: Իսկ առայժմ բանը դրան է գնում, որ խաչմերուկի հարցը մեզանից չի կախված լինելու:

Մի հատ ուրիշ էֆեկտի մասին Նիկոլ Փաշինյանն է խոսել: Խաչքարերի էֆեկտի մասին: Ասում է. «Հայաստանում տարերային, նույնիսկ՝ խուճապային տեմպերով խաչեր են հայտնվում, մայրուղիներին՝ խաչքարեր. միշտ չէ, որ դրանք քրիստոնեության հետ կապ ունեն»:

Թվում է, թե լավ բան է ասում: Բայց սա ասում է ու հաջորդ րոպեին Գագիկ Ծառուկյանին Քրիստոսի արձան տեղադրելու թույլտվություն է տալիս: Այսինքն՝ Հայաստանում հիմա էլ խուճապային տեմպերով Քրիստոսի արձաններ են հայտնվելու: Էնքան, որ տուրիստները ստիպված պիտի լինեն մի տարի մնան երկրում, որ հասցնեն հիանալ բոլոր կոթողներով: Ահա այդպիսի էֆեկտ:

 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1109 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ